Լիբանանում հայկական կառույցները գնահատում են պայթյունի վնասների չափը. մանրամասներ Բեյրութի վիճակից

Լիբանանում հայկական կառույցները համակարգված աշխատում են օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կրած վնասների չափը հստակեցնելու համար: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բեյրութում առկա վիճակից:

«Մեր գրասենյակը մեծ վնասներ է կրել՝ գույք, պատուհաններ, դռներ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ եթե այդ ժամանակ գրասենյակում մարդ լիներ, վստահաբար զոհ կունենայինք: Կորոնավիրուսով պայմանավորված՝ գրասենյակային աշխատանքը սահմանափակ է, և այդ ժամին այնտեղ մարդ չենք ունեցել: Բարեբախատաբար, միայն նյութական վնաս ենք կրել»,-ասաց Վերա Յակուբյանը: 

Հայ համայնքում կրած վնասների հետ կապված, Վերա Յակուբանը նշեց, որ այսօր տեղական բոլոր կառույցները լծված են այդ գործին: Այժմ հստակեցվում է կրած վնասի չափը, որ հասականալի լինի օժանդակության հնարավորությունները: Մինչ վերջնական հստակեցումը, Վերա Յակուբյանը նշեց, որ այսօր էլ անզեն աչքով երևում է, որ հայ համայնքը նյութական մեծ վնաս է կրել: Բավական տուժել են այն մարդիկ, որոնց տները, կառույցները, խանութները, գրասենյակները մոտ էին նավահանգստին: Վերա Յակուբյանի խոսքով՝ կան ընտանիքներ, որոնց տները ավերվել են: «Ծանր է վիճակը, տնտեսական տագնապ կա: Դժբախտաբար, մեծ կարիքների անհրաժեշտություն ունի Լիբանանի հայ համայնքը»,-հավելեց Վերա Յակուբյանը:

Նա տեղեկացրեց, որ Բեյրութում՝ պայթյունի շրջանում, գրեթե ամեն ինչ ոչնչացված է: Բավական մեծ վնասներ կան՝ բնակելի տների, խանութների, տարբեր կառույցների հատվածում: Վերա Յակուբյանի խոսքով, նյութական վնասի չափը շատ-շատ մեծ է:

Մանրամասները՝ այստեղ