Քաղաքապետարանը Սանիթեկին փոխանցել է 160 միլիոն դրամ և հորդորում է առաջնահերթ վճարել աշխատակիցների աշխատավարձերը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է.

«Երեւանի քաղաքապետարանn այսօր Սանիթեկ ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։

Հորդորում ենք Սանիթեկ ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Հայտնում ենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը Սանիթեկ ընկերությունների նկատմամբ այլեւս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»: