Հայաստնի եւ Վրաստանի կաթողիկոսներն համատեղ հռչակագիրը են ընդունել

Վրաստանում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդ Իլյա Բ-ն, ընդունել են համատեղ հռչակագիր, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Մենք` Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդներս, 2011 թվականի հունիսի 11-ին Թբիլիսի քաղաքում քրիստոնեական սիրով փոխըմբռնման եւ համագործակցության համաձայնագիր ենք կնքել եւ հայտարարում ենք հետեւյալը.
Հայաստանը եւ Վրաստանը հնագույն մշակույթ եւ պատմություն ունեցող երկրներ են, որտեղ առաքյալները քրիստոնեություն են քարոզել առաջին դարում։

Մեր ժողովուրդները հազարամյակների ընթացքում պայքարել են գոյության եւ ինքնության պահպանման համար, եւ այդ պայքարում մենք հաճախ կագնել ենք կողք կողքի:

Բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները շարունակվում են մինչ օրս, ինչի վկայություն կարելի է համարել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ նրան ուղեկցող անձանց այցը Վրաստան։

Այս այցը ցույց տվեց, որ մեր փոխհարաբերությունները ավելի են զարգանում եւ թեւակոխում են նոր փուլ, ինչը ենթադրում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանում Վրաց ուղղափառ եկեղեցու իրավաբանական կարգավիճակի հավասարաչափ սահմանում, ինչպես նաեւ համահավասար սկզբունքների հիման վրա` Վրաստանում հայկական, իսկ Հայաստանում` վրացական եկեղեցիների բացում։

Վերոնշյալ որոշումները լուծելու նպատակով պիտանի ենք համարում.

-ստեղծել երկկողմ միջեկեղեցական հանձնաժողով

-հայկական եւ վրացական իշխանություններին խնդրել աջակցել այս հռչակագրրի՝ ժամկետներում կատարմանը »:

© Medialab.am