Հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն

ԵրևաԵրևանի Օղակաձև զբոսայգում գտնվող հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի նպատակը ևս մեկ անգամ կոթողի խորհուրդը վերաարժևորելն էր:նի Օղակաձև զբոսայգում գտնվող հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի նպատակը ևս մեկ անգամ կոթողի խորհուրդը վերաարժևորելն էր: Ներկա են գտնվել Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, համայնքի այլ ներկայացուցիչներ: 

Վերջերս անհայտ անձինք պղծել էին հուշարձանը,  Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ուժերով այն արագորեն մաքրվել էր և բերվել նախկին տեսքի: 

«Այս հուշարձանը միավորում է զրկանքներ կրած երկու ժողովուրդների, և մենք, որպես այդ ժողովուրդների ներկայացուցիչներ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ արհավիրքն այլևս երբեք չկրկնվի: Հայաստանը բաց է ազգային բոլոր փոքրամասնությունների համար, և ես ևս մեկ անգամ հավաստում եմ մեր բարեկամությունը հրեա ժողովրդի հետ»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ արատավոր այդ երևույթը դատապարտելու և խնդրին արագորեն արձագանքելու համար: 

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին: 

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։