Արցախի «առքուվաճառքի» պայմանագիր

Արցախի «առքուվաճառքի» պայմանագիր
Արցախի «առքուվաճառքի» պայմանագիր

Բիրյուլեւոյի դեպքերը Ռուսաստանում դարձել են ներգաղթյալների խնդրի հանդեպ բուռն ուշադրության առարկա: Առաջին անգամ չէ, որ այդ հողի վրա Ռուսաստանում տեղի են ունենում ազգայնական դրսեւորումներ, սակայն առաջին անգամ է, որ Ռուսաստանի այսպես ասած քաղաքական համակարգը դրան առարկայական արձագանք է տալիս:

Արդեն հնչել է երկու հատկանշական առաջարկ՝ Ռուսաստանի նոր ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին առաջարկում է վիզային ռեժիմ սահմանել կովկասյան եւ միջինասիական հանրապետությունների համար, իսկ հին ընդդիմություն Ժիրինովսկու կուսակցությունն էլ առաջարկում է արգելանք դնել ներգաղթյալների բանկային փոխանցումներ անելու իրավունքի վրա, որպեսզի նրանք ստիպված լինեն փողը հարազատներին հասցնել անձամբ՝ իսկ հետո արդեն թույլ չտալ նրանց վերադառնալ Ռուսաստան:

Փաստորեն, Ռուսաստանում այսպես ասած հին եւ նոր ընդդիմությունները պայքար են սկսել, թե ով ավելի լավ առաջարկ կանի ներգաղթյալների հարցը լուծելու համար: Մինչ այդ, ներգաղթյալների հարցը չի եղել Ռուսաստանում ներքաղաքական մրցակցության առարկա: Հիմա փաստորեն քաղաքական ուժերը մրցում են, թե ով կանի հասարակության համար ավելի դուրեկան առաջարկ: Սա նշանակում է, որ ներգաղթյալների հարցը Ռուսաստանում այսպես ասած կարգավիճակի բարձրացում է ստացել:

Որ այդ հարցը Ռուսաստանի համար լրջագույն խնդիր է եւ ունի լուծման կարիք, անկասկած է: Սակայն ավելի հավանական է, որ ներգաղթյալների հարցը կարգավորելու փոխարեն, Ռուսաստանում ավելի շատ կզբաղվեն քաղաքական հարցեր կարգավորելով: Ներքին ընդդիմություններn իրենց հարցերը կկարգավորեն, իշխանությունը կկարգավորի այդ ընդդիմությունների հետ իր հարցը, իր հարցn այն երկրների հետ, որտեղից ներգաղթյալները ամենաշատն են:

Արդյունքը կլինի այն, որ պարբերական բախումներն ու ողբերգությունները ոչ թե կընդհատվեն, այլ կշարունակվեն կանոնավոր պարբերականությամբ: Ի դեպ, արդեն իսկ տեղեկություն է տարածվել, որ նույն Բիրյուլեւոյի շրջանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով: Զոհը ուզբեկստանցի ներգաղթյալ է: Եվ դա տեղի է ունեցել մի շրջանում, որտեղ ընդամենը երկու օր առաջ զանգվածային բախումներ էին եւ ոստիկանության մեծ ուժեր էին կենտրոնացված շրջանում կառավարելի վիճակ հաստատելու համար: Փաստորեն ստացվում է, որ իրականում Բիրյուլեւոյում ոչ մի կառավարելիություն էլ չկա, կամ կառավարվում են ընդամենը սպանությունները: Կարդալ ավելին