Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել», – հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ: