Նաիրի Հոխիկյանը պետք է հերքի Վլադիմիր Կարապետյանի մասին հայտնած տեղեկությունը. դատարանը հրապարակել է ակտը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը:

ԲԴԽ-ից հայտնում են, որ դատարանն ամբողջությամբ բավարարել է Վ. Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի:

Կարապետյանը դատարանից պահանջել էր պարտավորեցնել Նաիրի Հոխիկյանին հրապարակայնորեն հերքել Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ հայտնած կեղծ տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը, ինչպես նաև վճարել 2 մլն դրամ փոխհատուցում` Վլադիմիր Կարապետյանին պատճառած վնասի համար։