Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ:
Չավուշօղլուն հանդիպման վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է արել.
«Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ քննարկել ենք մեր հարաբերությունները և ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Զարգացնելու ենք մեր համագործակցությունը Լատվիայի հետ։
Այդ երկիրը ՆԱՏՕ-ում մեր 2-րդ գործընկերն է, որ հետաքրքրություն է ցուցաբերել մեր ԱԹՍ-ների նկատմամբ»:
Աղբյուր` Ermenihaber.am