Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։

Պլանետարիումն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի անիմացիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (3-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։ Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25֊30 րոպե։

Պլանետարիումը հասանելի է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-23։00։

Այն գործում է հետևյալ արժեքներով՝ Երեխաներ՝ 400 ՀՀ դրամ

Մեծահասակներ՝ 1,200 ՀՀ դրամ

Արտասահմանցիներ՝ 1,800 ՀՀ դրամ