20։30-ի դրությամբ՝ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ


2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:

Ահազանգերը վերաբերվել են` − 2-ը՝ ընտրակաշառքին, − 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, − 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, − 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:

5 դեպքը հաղորդվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քր.դատ.օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ 36 տեխնիկական բնույթի և 46 տեղեկատվական բնույթի հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով։