Դադարեցվելու են Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հայտարարությունը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ – Մինսկ – Երևան չվերթից։

Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ [email protected]  Հեռախոս +33 6 95 10 39 27»։