Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ից Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ, որտեղ գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ

Հանդերձարաններ

Սանհանգույցներ

Խաղահրապարակներ

Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հասցեներ՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։