«ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ». ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝ Հայաստանը որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ և իր հարաբերությունները չի կառուցում։ Եթե նկատի ունեք ՌԴ-ն և մեր հարաբերությունների խորացումն Արևմուտքի հետ, կարող եմ շատ ուղիղ ասել՝ Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ, և նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործվել։ Նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է»,- ասել է Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։

Նա անդրադարձել է նաև հարևանների հետ հարաբերություններին. «Մեր տեսլականը հետևյալն է՝ հարաբերությունների լիարժեք կարգավորում Թուրքիայի հետ, հարաբերությունների կարգավորում, խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, և կրկին՝ ոչ մեկի դեմ»։