Մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն կհայտարարվի

Կառավարության այսօրվա արատահերթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց  Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարությունը որոշում է ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ն հայտարարել արտակարգ դրություն:

Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող իրավական ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու համար ստեղծվում է պարետատուն: Պարետ է նշանակվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Արտակարգ դրություն հաստատելու մասին նախագիծը՝ այստեղ