Մետրոյում 20-ամյա երիտասարդի մոտից ոստիկանները սառը զենք են առգրավել. տեսանյութ

Ոստիկանությունը տեղեկացնում է. Փետրվարի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողերը մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի:

Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք կար:

Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

«Չկա վիճակագրություն, թե նման հայտնաբերումներով ծանր և առանձնապես ծանր քանի հանցագործություն է կանխել ոստիկանությունը: Հորդորում ենք մեր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, չխախտել օրենքը և հասարակական վայրերում չկրել հրազեն, սառը զենք: Նման արարքը հղի է իրավական հետևանքներով», -նշվում է գերատեսչույթան հաղորդագրության մեջ: