Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվում է

2020 թ․ պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվում է: Ըստ այդմ՝ աջակցության ծրագրին կարող են դիմել նաև 2020 թ․ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:

Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Պարտադիր նշման տվյալներն են՝ սոցիալական քարտի համար (ՀԾՀ), նույնականացման քարտի կամ անձնագրի պատճեն, հիվանդության էպիկրիզի և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճեն, հեռախոսահամարն ու բնակության հասցե:

Հարցերի դեպքում գրել  [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28։

Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շրջանակում 2020 թ․ պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին ամսական կտրվի 200,000 դրամ, որը կգումարվի Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։ Ըստ այդմ՝  մինչ հիմնադրամի շահառու դառնալը և օրենքով սահմանված աջակցությունը ստանալը, զինծառայողը կստանա 300,000 դրամ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։