Թուրքիայի նորընտիր խորհրդարանում կլինի 1 հայ պատգամավոր

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսացկության  անդամ, բժիշկ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սևան Սըվաջըօղլուն երկրի նորընտիր խորհրդարանում կստանա պատգամավորական մանդատ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  նա հայ համայնքի միակ ներկայացուցիչն է լինելու խորհրդարանում:

Սևան Սըվաջըօղլուն թուրքական «Sabah» պարբերականի հետ զրույցում անդրադառնալով իր պատգմավոր ընտրվելու մասին լուրերին։

«Մեր երկրում փոքրամասնությունների թեկնածուի ընտրացուցակներում հայտնվելը, կարևոր քայլ է նրանց քաղաքական ներկայացվածությունը մեծացնելու տեսանկյունից»:

Նշենք նաև, որ մայիսի 14-ին Թուրքիայում անցկացված համապետական ընտրություններում ԱԶԿ-ի կողմից ներկայացված ընտրացուցակում Սևան  Սըվաջըօղլուն զբաղեցնում էր 9-րդ տեղը:

Հիշեցնենք, որ 2018-ի գումարման խորհրդարանում երկու հայ պատգամավոր էր ընտրվել: Նրանք էին՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը: Այս մասին գրու է Ermenihaber.am-ը՝ հղում անելով  Sabah.com.tr-ին: