Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան․ Տեսանյութ

Այսօր մի խումբ արցախցիներ մուտք են գործել Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն՝ պահանջելով հանդիպում նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

«ԼՂՀ-ն լուծարված չի, այստեղ կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որոնց մասին ես այստեղ չեմ կարող խոսել, – ասել է Շահրամանյանը,- ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»: