Հունգարացի. «Հունգարիայում գործարքի գնալով՝ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին»

Հունգարացի. «Հունգարիայում գործարքի գնալով՝ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին»
Հունգարացի. «Հունգարիայում գործարքի գնալով՝ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին»

Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ գործարք Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարության միջեւ իսկապես եղել է. «Ադրբեջանը խաբել է Հունգարիայի կառավարությանը: Հունգարիան տնտեսական ճգնաժամի մեջ է, այն վերջին 20 տարիների ամենամեծ ճգնաժամն է: Ադրբեջանն առաջարկել է 3 մլրդ դոլարով մեղմել այդ ճգնաժամը»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ պարտատոմսեր է գնել Հունգարիայից, հունգարացին հաստատեց՝ ասելով, որ գործարքը եղել է, բայց դեռ գումարը չի փոխանցվել. «Ադրբեջանի արդարադատության նախարարությունը գրավոր երաշխիք է տվել Հունգարիայի կառավարությանը, որ Սաֆարովը առնվազն 25 տարի պատիժ կրելու է, եւ Ադրբեջանից Հունգարիայի կառավարությունն ընդունել է այդ գումարը՝ միայն գրավոր երաշխիք ստանալուց հետո»:

Նա ասաց, որ բողոքի ակցիաներ են անցկացնելու. «Ես հիմա Հունգարիայի ժողովրդի անունից եմ խոսում, ուզում եմ հասկացնել հայ ժողովրդին, որ ամբողջ հունգար ժողովուրդը Հայաստանի կողքին է այս պահին, ցավակցում է հայերի հետ: Հունգար ժողովուրդը կառավարությունից այդ ամն ինչը պահանջում է, այս է իմ ասելիքը»:

Հարցին՝ ի՞նչ կարող է անել հիմա Հունգարիան՝ Սաֆարովն արդեն Ադրբեջանում է՝ նա պատասխանեց. «Ի՞նչ կարող է անել: Կարեւորը, իմ կարծիքով, այն է, որ հունգար ժողովուրդը արդեն ցույց է տվել ինքը ում կողքին է, հիմա պետք է կառավարությունը ցույց տա: Հունգարիայի կառավարության ուզածի հակառակն էր, որ Սաֆարովը ազատ արձակվեր»:Կարդալ ավելին