Արմեն Սարգսյանին ոչնչացնելու ծրագիր է խափանվել. Արման Բաբաջանյան․ Factor.am. տեսանյութ

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ․

-Պարո՛ն Բաբաջանյան, նախագահի հրաժարականից խոսեց նաև վարչապետը, որը դրա մասին իմացել էր 3․5 ժամ առաջ։ Եվ հարցեր են առաջ գալիս Նիկոլ Փաշինյանի այն մտքից, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ լինի ԱԺ-ի մեծամասնության, Կառավարության հետ՝ հիշեցնելով Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականի պահանջն ու Օնիկ Գասպարյանին հեռացնելու պատմությունը։ Ինչո՞վ ներդաշնակ չէր Արմեն Սարգսյանը, ինչի՞ն էր խանգարում կամ, մյուս կողմից էլ նայենք, ինչո՞ւ պետք է ներդաշնակ գործեր նախագահը՝ լինելով իշխանության առանձին ճյուղ։

-Ոչ թե քաղաքական մեծամասնությունն է իշխանության գլուխ, այլ ԱԺ-ն, և ես շատ կուզեի՝ վարչապետն իր գնահատականում ևս կենտրոնանար ոչ թե քաղաքական մեծամասնության՝ որպես առանձին բևեռի, այլ Ազգային ժողովի վրա՝ որպես իշխանության առանձին մարմին։ Ներդաշնակություն՝ չի նշանակում ամեն ինչի հետ համաձայն լինել։ Երկրի, պետականության համար կարևորագույն հարցերում, իրողություններն ու մարտահրավերների, սպառնալիքների մասշտաբները հաշվի առնելով, նաև՝ հանրային տրամադրությունները, կարծում եմ՝ նախագահն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի այդ բոլոր իրողություններին և ուղղություններին։

-Արմեն Սարգսյանը «սխալ» թույլ տվե՞լ է Ձեր նշած սկզբունքի համատեքստում։

-Ես ներգրավված եմ եղել Օնիկ Գասպարյանի հետ կապված թնջուկի հաղթահարման գործընթացում։ Այն ժամանակ Արսեն Թորոսյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, և մենք ինտենսիվ շփվում էինք՝ ես նախագահի հետ իմ մտերմությունն օգտագործում էի այդ ճգնաժամի հաղթահարման գործում։ Քանի որ ամեն օրը կարող էր կործանարար լինել պետության համար, նախագահին խորհուրդ էի տալիս այդքան երկար չսպասել՝ ցույցեր էին Բաղրամյան պողոտայում, ներքին և արտաքին մարտահրավերներ էին։

Մանրամասն՝ տեսանյութում