Ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։

Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ

❌ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին

❌արտաքին շփման մակերեսները ոչ ճիշտ կամ ոչ պատշաճ ախտահանում

❌աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր

❌ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ

❌օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամանների բացակայություն

❌արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարանների բացակայություն։

ԱԱՏՄ մշտադիտարկումներ Արաբկիր վարչական շրջանում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ❌ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին❌արտաքին շփման մակերեսները ոչ ճիշտ կամ ոչ պատշաճ ախտահանում ❌աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր❌ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ❌օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամանների բացակայություն❌արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարանների բացակայություն։

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Montag, 1. Juni 2020