Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է վթարի ենթարկվելու պատճառը

Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է վթարի ենթարկվելու պատճառը
Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է վթարի ենթարկվելու պատճառը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հուլիսի 21-ին վթարի էր ենթարկվել:

Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր.

«Այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին»։ 

Ավելի ուշ քաղաքագետը հրապարակել է ճանապարհի նկարն ու գրել.

«Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության՝ 50կմ/ժ, տակ աջ կողնակի հատվածում վթարի ենթարկվեցինք։ Երկու փորձառու վարորդներ ասացին, որ ավտոմեքենայի անկառավարելիություն առաջացել է խճի վրա արգելակելու (թեպետ դա կտրուկ չեմ արել), ապա և խառնվելու արդյունքում։ Պարզվում է, այդպիսի իրավիճակներում, հակառակը, գազով են դուրս գալիս։ Համենայն դեպս, իրենք այդպես բացատրեցին, որ խիճը նմանվում է պտտվող գնդակների։ Ոմանք գտնում են, կողնակի բարձր խոտերի տակ չերևացող ու բավական խոր հեղեղատարն էլ բացասական դեր է խաղացել ու նպաստել մեքենայի կողաշրջվելուն, ոմանք էլ, հակառակը, գտնում են, որ այն թափը կոտրել է։ Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո ոտքի վրա, սաղ-սալամաթ ենք։ Ու դա մաղթում ենք բոլոր մարդկանց»։