Կողմերին պահանջ է ներկայացվել ամբողջությամբ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը․ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ

Ռուս խաղաղապահները Հադրութի շրջանում կատարվածից հետո կողմերից պահանջում են պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։

«Օպերատիվ կապի միջոցով կողմերին պահանջ է ներկայացվել ամբողջությամբ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը», – «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը։