Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի մեդալը. «Չեմ կարող, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում»

Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի մեդալը. «Չեմ կարող, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում»
Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի մեդալը. «Չեմ կարող, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում»

Հայ անվանի գրող Լեւոն Խեչոյանը չի ընդունել նախագահի կողմից ստացած մեդալը: 

Ի պատասխան, lragir.am կայքի լրագրողի այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Խեչոյանը շքանշանի հետ, այն բանից հետո, երբ օրեր առաջ բավականին կոշտ հայտարարությամբ էր հանդես գալիս` ի պաշտպանություն այն ազատամարտիկների, ովքեր հետ էին հանձնում իրենց շքանշանները, գրողը պատասխանել է.  

«Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքին  է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»,-ըստ լրատվամիջոցի, ասել է Լեւոն Խեչոյանը:

Հիշեցնենք, որ այսօր նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում այսօր կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

Լեւոն Խեչոյանն պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

© Medialab.am