Գագիկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 12 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: 

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: