Նախորդ դարի երկրորդ կեսին կառուցված Երևանի բարձրահարկ բնակելի շենքերի մեծ մասում բնակիչներն աղբը թափելիս օգտվում են աղբամուղներից: Այդ պատճառով մշտական անհարմարություններն անպակաս են՝ գարշահոտությունից մինչև հարկերում վազվզող առնետներ: Բնակիչների խոսքով՝ անգամ հատուկ դեղորայքը չի օգնում:
2020թ.-ից մայրաքաղաքի բարձրահարկ բնակելի շենքերում ակտիվորեն սկսեցին փակվել աղբամուղները: Քաղաքային իշխանության նախաձեռնությանը ձեռք մեկնեցին համատիրություններն ու բնակիչները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։