Շտապօգնության երկու բժիշկներ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ում․ Factor.am

Երևանի Շտապօգնություն ՓԲԸ-ի երեք աշխատակից մեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակված անձանց հետ կոնտակտի մեջ լինելու պատճառով:

Factor.am-ի այս տեղեկությունը հաստատեց Շտապօգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Ունենք կոնտակտային մի քանի բուժաշխատող, որոնց հետևում ենք: Մեկ բժիշկը տանն է, իսկ երկուսը Ծաղկաձորում են: Ուղղակի կոնտակտ է եղել, բոլոր պահպանիչ միջոցները պահպանել ենք»,- ասաց նա: