«Ի՞նչ է խանգարում վարչապետին 107 պատգամավորի հետ հանդիպել». Սեյրան Օհանյանը դեմ է Ռուբնյանի տարբերակին

«Հայաստան» խմբակցությունը դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած տարբերակին՝ ԱԺ խորհրդի ձևաչափով ՀՀ վարչապետի հետ փակ քննարկում անցկացնելուն: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք այսօր խորհրդի նիստում առաջարկել ենք, որ ներկայացվեն Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր շրջանառության մեջ են, ինչից հետո մեր խմբակցությունը որոշում կընդունի կամ կառաջարկի՝ ինչ ձևաչափով հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին: Մեր կողմից եղել է այսպիսի պատասխան, որ դեմ ենք խորհրդում վարաչապետի ներկայանալուն, փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ի՞նչն է խանգարում, որ ՀՀ վարչապետը 107 պատգամավորների ներկայությամբ», -հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ արձանագրում է՝ ԱԺ խորհրդի ֆորմատով վարչապետի հետ փակ քննարկում անելու առաջարկը մերժված է: