Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը:

«Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ օրերս թուրքական իշխանական TRT-ի հաղորդել էր, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի ու Թուրքիաայի միջև վերացվել է։ Լուրը հաստատվել է նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանի կողմից: