Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն  է տարածել:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: