Եվրամիությունը արտոնեց Moderna պատվաստանյութի կիրառումը․ Azatutyun.am

Եվրամիության կառույցները վավերացրել են Moderna ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու որոշումը: Նիդերլանդները կլինի առաջին երկիրը, որը կստանա այդ վակցինան:

Թույլտվությունն արձակել է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որը հետագայում վավերացրել է Եվրոպական հանձնաժողովը:

Այդ գործակալությունը երկու շաբաթ առաջ արդեն արտոնել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութի կիրառումը:

Մանրամասները՝ Azatutyun.am-ում․