ՀՀ քաղաքացին Մեծ Բրիտանիայից գանգի պատկերով թմրամիջոց է ստացել․ ՊԵԿ-ի բացահայտումը

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների  կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օրերս տեղեկություններ էր ստացել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:

Տեղեկություններն իրացվել են Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ: Արդյունքում` առաքանին ստանալուց հետո, Երևանի Հրաչյա Քոչար փողոցից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են      գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի  1  մասնատված և 46  ամբողջական հաբեր:

Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց, որը թիրախավորվել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում:

Երկու դեպքերով՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն: Կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։