Մահվանից գրեթե մեկ ամիս անց էլ պարզ չէ՝ երբ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան.«Ազատություն»

«Ազատություն»-ը գրում է.

Գրող, պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքի հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց դեռ պարզ չէ՝ երբ է տեղափոխվելու 20-ից ավելի տարիները օտարության և անհայտության մեջ ապրած Սիրադեղյանի աճյունը Հայաստան, որ գերեզամանատանն է այն հուղարկավորվելու։

Այս հարցով վարչապետի որոշմամբ հատուկ հանձնաժողով ձևավորվեց, կառավարական հանձնաժողովի առաջին նիստը երկու օր առաջ՝ նոյեմբերի 8-ին է կայացել։ Լուրը հաստաստեց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, որը այդ հանձնաժողովի անդամներից է։

Նա առայժմ մանրամասներ չի ցանկանում հաղորդել այս հանդիպումից՝ հորդորելով մի քանի օր էլ սպասել։

Ուշագրավ է, որ նիստի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն։ Այն նախագահող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առայժմ չի արձագանքել «Ազատության» հարցմանը։

Մամուլը, մասնավորապես,«Չորրորդ իշխանությունը», արդեն որոշ մանրամասներ է հրապարակել առաջին նիստից։ Ըստ թերթի, որևէ հարցի կոնկրետ պատասխան չի տրվել, այդուհանդերձ պարզ է, որ իշխանությունը հակված չէ Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում, ինչը գրողի կուսակից ընկերների, ազգականների պահանջն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: