Իտալացի երգիչ Ալ Բանոն Ղարաբաղում մասնակցել է ավանդական դարձած ավանակների մրցույթին

Իտալացի երգիչ Ալ Բանոն Ղարաբաղում մասնակցել է ավանդական դարձած ավանակների  մրցույթին
Իտալացի երգիչ Ալ Բանոն Ղարաբաղում մասնակցել է ավանդական դարձած ավանակների մրցույթին

Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի է ունեցել ավանդական ավանակների մրցույթը, որը կազմակերպում է ղարաբաղցի գործարար Լեւոն Հայրապետյանի կողմից:
Ավանակների վազքի մրցույթի այս տարվա մրցաշարն առանձնացել է մյուս տարիներից, քանի որ այն «ծաղկացրել է» Ղարաբաղ հրավիրված իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն: Նա մեկնել է Ղարաբաղ` Երեւանում կայանալիք մենահամերգ առաջ, որը նախաձեռնվել է նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի կողմից:
Ի դեպ, արդեն 3-րդ անգամ կազմակերպված ավանակների վազքի  մրցույթն ունեցել է ավելի քան  80 հոգի: 5000 ԱՄՆ դոլար  մրցանակային ֆոնդ ունեցող մրցությանը, մասնակիցներն ասել են, թե «լրջորեն են նախպատրաստվել»:
© Medialab.am