Ավարտվել են Ստեփանակերտի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան վերանորոգման աշխատանքները.ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Ավարտվել են Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում էին թվով 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։Շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։

Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն իրականացվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից։