Ռուսաստանցի բժիշներից երկուսն իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում

Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խմբից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունն իրականացնելու համար արդեն ժամանել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Արտաշատի բժշկական կենտրոն:

«Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունը կիրականացնեն մեր կենտրոնում:Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,-հայտնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը:

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

✅ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված…

Posted by Արտաշատի Բժշկական Կենտրոն /Artashat medical center/ on Monday, June 22, 2020