Անվտանգության ռենտգեն սարքի շնորհիվ կանխվել է առերևույթ թմրանյութերի փոխանցումը ազատազրկված անձին

 ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա.Պ.-ին  օգոստոսի 17-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Գ.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են «RAPISCAN ORION 920 CX» մոդելի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից  «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ «Նոյ» ապրանքանիշի 10 տուփ ծխախոտներից 2-ի 40 գլանակների խտության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող,  16.95գր. դեղնականաչավուն և թմարմոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 08.79գր. զանգվածներ:

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: