Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԽ նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ:

Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: