Արցախի Շահումյանի շրջանի մի քանի համայնքներում ելումուտի սահմանափակումներ են կիրառվելու․ Պարետի որոշումը

Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում և նույն շրջանի Քնարավան համայնքի Չափնի գյուղում կիրառվում են ելումուտի մի շարք սահմանափակումներ։

Որոշման մեջ նշվում է․ «Արգելել մարդկանց եւ տրանսպորտային միջոցներ մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի եւ Քարվաճառ–Նոր Վերինշեն–Մարտակերտ ավտոճանապարհովավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկության»։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու են Արցախի ոստիկանության ու Անվտանգության ծառայության կողմից տեղադրվելու են անցակետեր՝ անձանց և տրանսպորտային շարժը վերահսկելու նպատակով։