Իտալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն մուտացիա

 Կորոնավիրուսի նոր մուտացիա՝ նիգերիական մանրԷահիմք Է հայտնաբերվել Է Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիայում: Ինչպես հայտնել Է ANSA գործակալությունը, դրա հայտնաբերման մասին հայտարարած՝ Իտալիայի Վիրուսաբանների ընկերության նախագահ եւ մանրԷակենսաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն կարծում Է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ մանրԷահիմքի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»

«Իտալիայում առաջին անգամ առանձնացրել են մուտացիաներով նշված մարԷահիմք (նիգերիական), որոնց դեմ ներկայիս պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել»,- մեջբերում Է գործակալությունը փորձագետի խոսքը:

Բրեշիայի շրջանում, որտեղ համավարակը բավականաչափ տարածված Էր անցյալ տարվա գարնանը, կրկին աճում Է վարակումների թիվը, ինչը հանգեցնում Է կարանտինային միջոցների խստացման:

Առողջության բարձրագույն ինստիտուտի տվյալներով՝ այս պահին բրիտանական մանրԷահիմքը, որն ավելի վարակիչ Է համարվում, երկրում գերակշռում Է 54 – 64 տոկոսով: Փետրվարի սկզբին ախտահարվածների շրջանում դրա տարածումը եղել Է 20 տոկոսից պակաս:

Իտալիայում մասնագետները վարակումների թվի նոր աճի ֆոնին ասում են համավարկի երրորդ ալիքն սկսվելու մասին:

Համավարակի սկզբից ի վեր Իտալիայում ախտահարվածների թիվը մոտենում Է 3 միլիոնի, ավելի քան 98 հազար մահացել Է կորոնավիրուսային վարակի հետեւանքներից: Առողջապահության նախարարության՝ մարտի 2-ին տարածված ամփոփագրի տվյալների համաձայն՝ վերջին օրն ախտահարվածների թիվն աճել Է 17 հազարով, մահացու վախճաններինը՝ 343-ով, հաղորդել Է ՏՍՍՍ-ը: