«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։
67 տարեկան Անահիտ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից։
Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։