Էդմոն Մարուքյանին հարվածել են Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը

Ազգային ժողովում ծեծկռտուքից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրեն մեջքից հարված հասցնող պատգամավոր է եղել: Ծեծկռտուքի կադրերից երևում է, որ պատգամավոր Արտակ Մանուկյանն է հարվածում Էդմոն Մարուքյանին:

Նրանից հետո մեջքից հարված է հասցնում նաև պատգամավոր Վահե Ղալումյանը: