ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն են պատրաստում ԼՂ հարցով

Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները`  ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների,  հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք ենք հայտարարություն պատրաստում»,- ասել է Լավրովը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարները հոկտեմբերի 1-ին հանդես են եկել հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Նրան նաև կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: