ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի աղմկահարույց հայտարարության տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Արա Այվազյանը մայիսի 31–ին՝ ԱԳՆ աշխատակիցներին հրաժեշտ տալու ժամանակ ուշագրավ հայտարարությունն էր արել՝ պարզաբանելով, թե ինչու է աշխատանքից ազատման դիմում գրում: «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,-ասել է նա։
Աղբյուր՝ Factor.am