Ամուլսարի իրադարձությունները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են

Ամուլսարի իրադարձությունները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են
Ամուլսարի իրադարձությունները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են

Ամուլսարի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչը և փորձագետները չեն կարողացել այսօր մտնել Ամուլսարի տարածք, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը։