Կրքերը թեժանում են. Իրազեկում Երևանի քաղաքապետարանին ու ՀՀ Ոստիկանությանը` շտապ հավաքի մասին

Կրքերը թեժանում են. Իրազեկում Երևանի քաղաքապետարանին ու ՀՀ Ոստիկանությանը` շտապ հավաքի մասին
Կրքերը թեժանում են. Իրազեկում Երևանի քաղաքապետարանին ու ՀՀ Ոստիկանությանը` շտապ հավաքի մասին

Ենթադրաբար ի պատասխան ՀՀ ոստիկանության այսօրվա «զգուշացման», քիչ առաջ «Ժառանգությունը» վաղվա հանրահավաքի վերաբերյալ տարածել է շտապ հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք):

Հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղի ունենալիք հավաքի մասին այսօր առավոտյան կիրազեկվի Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն ի լուր հանրության և հավաքի մասնակիցների հայտարարում է, որ հավաքն ունի խաղաղ բնույթ և անցկացվելու է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին:

Ելնելով վերը նշվածից` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը ակնկալում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը»։

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբ

24.02.2013թ., ժամը` 2:00

© Medialab.am