Վթարված ավտոմեքենայի ուղևորը, երկու ամիս գիտակցության չգալով, մահացել է

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար էին բախվել «ԲՄՎ-318» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Փետրվարի 4-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին հաղորդել են, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևորներից մեկը՝ 28-ամյա Հրայր Հարությունյանը, փետրվարի 4-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։