Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը մահացել է

Հունվարի 24-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել«ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան հրող 57-ամյա Արևհատ Դանիելյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։