ԵՊՀ-ում դասերը կրկին անցկացվելու են առկա

Երեւանի պետական համալսարանից հայտնում են․

«Սիրելի՛ համալսարանականներ,

նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։

Իհարկե, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։

Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝

կրել դիմակ,

պահպանել սոցիալական հեռավորություն,

հետևել ձեռքերի հիգիենային»: