«Ես եմ Վլադիմիր Սոլովյովին նամակ գրել, ասել՝ Ձեզ չգիտեմ ով և ինչ նպատակով, բայց սխալ տեղեկություն են փոխանցել». Մանե Գևորգյան («Առավոտ»)

«Ես եմ Վլադիմիր Սոլովյովին նամակ գրել, ասել՝ Ձեզ սխալ տեղեկություն են փոխանցել»,-«Առավոտ» -ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք՝ «Полный контакт | Соловьёв LIVE» հաղորդաշարի եթերում Վլադիմիր Սոլովյովը մի այսպիսի դրվագ էր ներկայացրել. «Ինձ գրել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, թե անարդար է այդ ամենը, քանի որ ինքը ՌԴ դրոշը փորձում էր վերցնել, փրկել է, որ այն չոչնչացվի և պրովոկացիա չլինի»:

Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ դրոշ չի այրվել և հորդորեց դիտել այն տեսանյութերը, որոնք վերաբերում են հունվարի 15-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցին, երբ քաղաքացիները պահանջում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։